Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության ընթացքը և այլն:Շարմազանովը նշեց, որ քննարկվել է կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված բյուջե 2018-ի նախագիծը :
«Բյուջեի նախագիծը իրատեսական է, կայունացման բյուջե է և նպատակ ունի երկարաժամկետ աճ ապահովելու: 2018-ի բյուջեն նախատեսում է 4,5-5 տոկոս տնտեսական աճ, ներդրումների ավելացում: Դրական ենք գնահատում ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները: Սա ռեալ բյուջե է»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ լավ կլիներ, եթե ընդդիմադիր ուժերը` բյուջեն քննադատելուց զատ, ներկայացնեին նաև իրենց կողմից մշակած այլընտրանքային բյուջեի նախագծերը: