Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ կրթության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կրթության ոլորտին վերաբերող` 2017 թ. բյուջեի նախագիծը:
Խոսելով ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ու անելիքների մասին` կրթության նախարար Լևոն Մկրտչյանը առանձնացրեց դպրոցական համակարգում բարեփոխումները՝ կարևորելով քիչ թվով աշակերտություն ունեցող դպրոցների ֆինանսավորման հարցի լուծումը: Նախարարի խոսքով՝ քիչ աշակերտներ ունեցող դպրոցներում մեխանիկական օպտիմիզացիա չի կարելի անել, պետք է էլեկտրոնային ուսուցման ձևաչափ ներդնել, և այս մասով կա վարկային ծրագիր՝ դպրոցական ցանցը նոր` որակական մակարդակի բարձրացնելու համար: Ըստ Մկրտչյանի` պետք է գտնել այնպիսի մոդել, որով կհստակեցվի փոքր թվով աշակերտություն ունեցող դպրոցների ֆինանսավորումը:
Նախարարը կարևորեց նաև համալսարանական լուրջ բարեփոխումների հարցը, իրական կրեդիտային համակարգի ներդրումը: «Լուրջ ծանր աշխատանք է սպասվում»,- ասաց նա՝ հավելելով, որ ԲՈՀ-ի համակարգում ևս բարեփոխումներ են սպասվում:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց նախարարին բուհական և հետբուհական կրթության խնդիրների մասին` ասելով, որ բուհում դոմինանտ պետք է լինի կրթության պրոցեսը, ոչ թե այնտեղ 6-7 պրոռեկտորներ «շարված լինեն»:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ ցանցային համալսարաններում պետք է տարանջատել կառավարումը բովանդակությունից: «Բուհում կա կառավարման պրոբլեմ. երբ ռեկտորի հաստիքի մեջ պահանջում ես, որ նա լինի և' դոկտոր, և' պրոֆեսոր, լինի գիտնական ու ունենա մենեջերի կարողություններ, ապա խոսում ես սուպերմարդու մասին»,- ասաց նախարարը: