Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
12346 հոգի արդեն հայտարարագրվել է` միասնական և ավարտական քննություններին մասնակցելու համար: Այս թիվը մոտ 1500-ով պակաս է` նախորդ տարվա համեմատությամբ:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դիմորդների թվի նվազումը պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ` մեծացել է արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ դիմողների թիվը, երկրորդ` շրջանավարտների մի զգալի մասը նախընտրում են ոչ հայաստանյան բուհերը` Ամերիկյան, Սլավոնական, Ֆրանսիական համալսարանները:
«Սա լուրջ ահազանգ է ոլորտի պատասխանատուներին` մեր բուհերի կրթության որակն էապես բարելավելու ուղղությամբ մտածելու համար»,- ասաց Գ. Մելիքյանը:
Նա նշեց նաև, որ կազմակերպվելու է նաև միասնական քննություններին մասնակցելու հայտարարագրման երկրորդ փուլը, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր դպրոցի ավարտական ատեստատն առաջին փուլում ներկայացնել չեն կարող` բանակից զորացրվածները, արտերկրում ուսանածները և այլն:
Արդեն իսկ հայտնի է, որ ողջ հանրապետությունում գործելու է 34 քննական կենտրոն, որոնցից 10-ը` մայրաքաղաքում: Ներկայումս քննական կենտրոնները կահավորման փուլում են, և այս հարցում ամենախնդրահարույցը խլացուցիչ սարքերի որակի ապահովումն է: Բանն այն է, որ ներկայիս տեխնոլոգիական առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծում` արտագրելու և ոչ ազնիվ ճանապարհով միավորներ ստանալու համար: Բջջային կապը խլացնող սարքերը չեն ազդում բարձրորակ հեռախոսների վրա: Լինում են դեպքեր, երբ երեխաները քննության են մտնում 2-3 հեռախոսով, և դրանք բոլորը նրանց ձեռքից վերցնել չի ստացվում:
Գ. Մելիքյանը հորդորեց քննություն հանձնողներին` խարդախ միջոցների չդիմել, քանի որ բռնվելու դեպքում հեռացվելու են քննությունից: Այնինչ` ներկայումս բուհ ընդունվելու շեմը բավականին հեշտացված է, և ցածր միավորներով էլ հնարավոր է դառնում ընդունվել: