կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 11:05
Քաղաքական

Հայաստանում որքանո՞վ է արդարացված ՄԻՊ ինստիտուտը. Միքայել Մելքումյան

Հայաստանում որքանո՞վ է արդարացված ՄԻՊ ինստիտուտը. Միքայել Մելքումյան

Այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի քննարկման ընթացքում ՄԻՊ Արման Թաթոյանին հարցեր ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հետաքրքրվեց, թե Հայաստանում որքանո՞վ է արդարացված ՄԻՊ ինստիտուտը, և արդյո՞ք Հայաստանին պետք չէ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ։

«Պարո՛ն Թաթոյան, ես այս հարցը տվել եմնաև նախկին ՄԻՊ Կարեն Անդրեսյանին,  որի հրաժարական չգիտեմ էլ` հրաժարական էր, թե ինչ էր։ Հասկացանք, որ ժողովրդավարական երկրներում այդ ինստիտուտը պետք է լինի, բայց ի՞նչ եք կարծում, մեր երկրում դրանից շատ բան կփոխվի՞, թե՞ ոչ։ Այսօր երկիրը գնում է բիզնես զարգացման ճանապարհով, հիմա մեզ բիզնես-օմբուդսմեն պե՞տք է, թե՞ պետք չէ»,- հարցրեց Մելքումյանը:

Թաթոյանը պատասխանեց, որ թեև բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը կարևոր է, բայց Հայաստանի Սահմանադրության լուծումներն այնպիսին են, որ օմբուդսմենի որևէ այլ կառույց չի կարող ստեղծվել։ «Միակ կառույցը ՄԻՊ-ն է։ Ավելի ճիշտ է՝ պետությունն իր միջոցները գործող կառույցի զարգացմանն ուղղի, քան այլ կառույցների»,- ասաց նա: