Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Բուհ ընդունվելիս մարտական ծառայություն իրականացնող երիտասարդներին` 30 տոկոս, իսկ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ է հասնում: Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում:
Նախարարը նշեց, որ ԿԳՆ-ն հիմա փորձում է ձևաչափը գտնել և հստակեցնել` ինչպես տեղեկանալ, թե երիտասարդը մասնակցե՞լ է ապրիլյան քառօրյա պատերազմին:
«Հիմա շատ են բերում փաստաթղթեր, որտեղ տարբեր տիպի ստորագրություններ կան, որ իրենք մասնակցել են ապրիլյան պատերազմին, պետք է փորձենք այստեղ հստակեցնել, հակառակ դեպքում` կունենանք Շուշիի պատկերը` կտեսնենք, որ բոլորը մասնակցել են դրան: Կփորձենք ձևաչափը ճշտել, թե որտեղից պետք է ֆիքսվի` մասնակի՞ց է և եթե մասնակից են, իսկապես, մենք պարտավոր ենք նրանց բեռը թեթևացնել: Հետագայում ևս, եթե որևէ հարց կունենան` թող ինձ դիմեն»,-ասաց Մկրտչյանը:
Ըստ նրա` ապրիլյան իրադարձությունները պիկ էին, բայց դիրքում կանգնած երիտասարդն ամեն օր է ապրիլի մեջ.«Ի՞նչ տարբերություն` մեկ անգամ ուժեղ հարձակում եղավ, մյուս անգամ` գնդակոծվեց, այսինքն՝ մենք ավելի շատ խնդիրը պետք է նայենք մարտական հերթապահություն անցկացնողների ձևաչափով, քանի որ 18-19 տարեկան երիտասարդների հետ գործ ունենք, որոնք ամեն օր դիրք են պահում»: