|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Պետք է փորձենք պետական քննությունների համակարգից ձերբազատվել. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Ըստ նրա` պետք է պետական քննությունների ձևաչափը փոխել, և իրենք ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում պետական քննությունները, որոնք լուրջ կոռուպցիոն ռիսկ են պարունակում, վերանան:
«Եթե կրեդիտային համակարգ է աշխատում, և ուսանողը 4-5 տարի կրեդիտ է հավաքում, պետք է ավարտականը թեզի, դիպլոմայինի ձևաչափի մեջ լինի: Մեր կարծիքով` ճիշտ ճանապարհը, որպեսզի կրեդիտային համակարգն արագ կայանա, պետական քննությունները հանելն է: Թող բուհերը ավարտականի մոդելն առաջարկեն, բայց չլինի այնպես` նույն առարկայից, որ 4 տարի սովորում է ուսանողը, մեկ հատ էլ պետական քննություն հանձնի, ի՞նչ է դա տալու ուսանողին»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցնում, պետական քննական հանձնաժողով է ձևավորվում, որի որակը դժվար է երաշխավորել, և, փաստորեն, շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան այստեղ: