|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայիսի 13-ին, ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 27 դպրոցի մոտ՝ ձորում, կախված դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 52 հասցեի մոտ գտնվող ձորում հայտնաբերվել է ծառից կախված 1990 թ. ծնված Հ. Հ.-ի դին:
Փրկարարները ծառից իջեցրել են դին, մոտ 700 մ տեղափոխելով՝ դուրս բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Ըստ Shamshyan.com-ի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կախված տղամարդը կասկածվում էր երեկ` մայիսի 13-ի առավոտյան Մաշտոց վարչական շրջանում քույր և եղբայր` Շողիկ և Շավարշ Արմենակյաններին սպանելու մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում սպանվել են քույր և եղբայր, իսկ նրանց հայրը վիրավոր է: