կարևոր
3646 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-19 14:57
Քաղաքական

Ուսանողությունը պատրաստ չէ համակերպվել այն իրավիճակի հետ, որում հայտնվել ենք. Տարոն Մանուկյան

Ամենակարևորը, որ այս նախաձեռնությունը տալիս է, և պետ է ցույց տա, որ ուսանողությունը, երիտասարդությունը մեր պետությունում պատարաստ չէ համարկերպվելու այն իրավիճակի հետ, որում մենք հայտնվել ենք, պատրաստ չէ լռելու և ամեն կերպ իր բողոքի ձայնը բարձրացնելու է, իր պայքարը մղելու է  և շարումակելու է պայքարել հանուն մեր պետության, պետականության, հանուն Հայաստանի և Արցախի։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԵՊՀ ուսանող, 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ինքն այս շարժմանը մասնակցում է որպես մասնակից, որևէ կազմակերպչական բնույթ չի կրում իր մասնակցությունը․« Մասնակցում եմ որպես ԵՊՀ ուսանող, որը նաև անարդար կերպով հեռացվեց այս համալսարանից, վստահ եմ շատերը տեղյակ են, բայց մասնակցելով այս ակցիաներին, վստահ եմ, որ այն շարունակական բնույթ է կրելու, և իր մեծ ներդրումը ունենալու է այս մեծ պայքարում, որը մղվում է մեր պետության համար»մ- ասաց նա։