կարևոր
2206 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-04 10:59
Քաղաքական

Համակերպվել Արցախի կորստի հետ, կնշանակի՝ համակերպվել նաեւ Սյունիքի չլինելու հետ, Տավուշից տարածքներ հանձնելու հետ․ Իշխանյան

Անհնար է հայկական Արցախի էջը համարել փակված, քանի որ Արցախը մեր սեփականությունն է, բացի նրանց, որ մեր հայրենիքն է, նախնիների բնակավայրը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ դիմաց  բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հրապարակախոս, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը, ով միացել է «Հայաքվե» նախաձեռնության ակցիային։

Իշխանյանի խոսքով՝ այդ վիճակին չհասնելու, առհասարակ արցախցիներին կրկին Արցախ վերադառնալու հնարավորություն ստեղծելու համար պետք է վերացնել նրանց, որոնք խոչընդոտում են Արցախի համար պայքարին։

«Այդ խոչընդոտը վերացնելու ճանապարհին,  բնականաբար, պետք է Հայաստանում համագործակցային մշակույթ ձևավորվի՝ մեկը մյուսին բարձրացնելու. Դա կլինեն կուսակցությունները, թե քաղաքացիական խմբերը: «Հայաքվեն»  այդ մշակույթը ձևավորողներից մեկն է»,- ասաց Իշխանյանը։

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բվաղուց հիմնված չէ Հայաստանի բնակչության վրա եւ այդ երաշխիքները դրսից ստանալու վրա է հիմնված: Այսինքն ցանկացած բան, որը կապված է Արցախի հետ, պետք է վերացվի, որպեսզի Ալիեւն ու Էրդողանը իրեն «դաբրոն» տան»,- ընդգծեց Իշխանյանը: 

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Հայաքվեի» նախագիծը, եթե նախագիծը դրական եզրակացություն ստանա, այն կներառվի ԱԺ վաղը սկսվող նիստերի օրակարգում: Այս պահին «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ: