Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեֆոլտի վտանգ չկա. լրագրողների հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը կանգնած է դեֆոլտի վտանգ առաջ:
Պատգամավորն անդրադարձավ հակամենաշնորհային քաղաքականությանը: «Մենաշնորհների դեմ պայքարն իրականացվում է երկու ճանապարհով`հակամենաշնորհային քաղաքականություն, մենաշնորհների չարաշահման արգելակման քաղաքականություն»,- ասաց նա:
ՀՀԿ-ականի խոսքով` Հայաստանում, ինչպեսև Եվրոպայում, հակամենաշնորհային քաղաքականություն չի իրականացվում, մեզ մոտ գերիշխող դիրքի չարաշահման խնդիրն է դրված: «Գերիշխող դիրքի չարաշահումն է, որ մեզ մոտ համարվում է օրենքի խախտում: ՀՀ-ի համար այդպես ավելի հարմար է: Եթե գերիշխող դիրքը չի հանգեցնում որևէ չարաշահման, ապա ամեն ինչ նորմալ է: Եթե գերիշխող դիրքը չի ստացվել որևէ պետական հովանավորության կամ խախտումների հետևանքով, պրոբլեմներ չեն առաջանում: Այս խնդիրն ունի իր լուծումը նույնիսկ առանց հակամենաշնորհային օրենսդրությանը»,- ասաց Մինասյանը:
Ըստ նրա` ստվերում գործող տնտեսվարողը, բացի հարկային միջոցները նվազեցնելուց, ուղղակի խաթարում է բիզնես դաշտը, ինչը հանգեցնում է նրան, որ որոշակի տնտեսվարող սուբյեկտներ պարզապես դուրս են մնում արտադրական գործընթացներից: «Կառավարության ծրագրում հստակ գրված է` հավասար տնտեսական պայմանների ապահովում շուկայի բոլոր մասնակիցների համար: Մենք ունենք հատուկ պետական մարմին, որը պետք է հավուր պատշաճի օգագործվի, որպեսզի գերիշխող դիրք ունեցողներ չլինեն, չկարողանան խոչընդոտել այլ տնտեսվարողների նորմալ գործունեությանը»,- ասաց պատգամավորը:
Մինասյանը չբացառեց, որ Հայաստանում մոտ ժամանակներս հնարավոր են անսպասելի աղմկահարույց ձերբակալություններ, ապա հավելեց. «Ինձ համար ամենակարևորն այդ ձերբակալությունները չեն, ինձ համար ամենակարևորը` որ դաշտը լինի հավասար, արդար: Թե ի՞նչ ճանապարհով դրան կհասնենք, դա, թերևս, ավելի պակաս կարևոր է: Կարևորը արդյունքն է, աչքի համար զգայացունց բաները ամենակարևորը չեն»: