Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ խմբակցությունից ևս մի քանի պատգամավորներ են պատրաստվում դուրս գալ, պատասխանեց. «ԲՀԿ-ից պատգամավորների կամ, առհասարակ, մարդկային արտահոսքի կամ կուսակցության գործունեության նվազեցման մասին խոսակցությունները այնքան էլ տեղին չեն: Հավաստիացնում եմ, որ կանցնի ևս մի որոշ ժամանակ, ու դուք կտեսնեք, որ ԲՀԿ-ից մարդկանց դուրս գալը շատ կարճաժամկետ, շատ փոքրածավալ բնույթ է կրելու»:
Տիգրան Ուրիխանյանը հավելեց. «Ոչ ոք թող չսպասի, որ ԲՀԿ-ն մասսայաբար են լքելու, կամ որ ԲՀԿ-ն կարող է տրոհվել կամ դադարեցնել իր գործունեությունը, նվազեցնել գործունեությունը կամ փոխել կուրսը: Ոչ: Հակառակը` դուք առաջիկայում ականատես կլինեք շատ անսպասելի, իրականում` ժողովրդի կողմից շատ սպասված գործողությունների»:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով` մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ, եթե ցանկանում են դուրս գալ ԲՀԿ-ից կամ ԲՀԿ խմբակցությունից: «Ես ասել եմ, որ ԲՀԿ-ն հոգեվիճակ է, ԲՀԿ-ն մի ողջ սուբստանտիվ երևույթ է, որին մարդիկ մաս են կազմում կամ չեն կազմում»: Նա հավելեց, որ ստեղծման առաջին օրվանից ԲՀԿ-ն ստանձնել է առանց ցնցումների փոփոխություններ իրականացնելու ուղին և երբեք չի դրսևորելու արմատականություն:
Հարցին, թե ԲՀԿ-ն կհայտարարի՞ ընդդիմադիր դաշտում գործելու` հստակ դիրքորոշման մասին, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ես ձեզ միանձնյա չեմ կարող նման հայտարարություն անել, բայց ես այն մարդկանցից եմ, որ քննարկումների սեղանին դրել է այդ հարցը, ու ես ակնկալում եմ, որ այդպես կլինի, ես դրա կողմնակիցներից եմ: Բայց որոշում կկայացնի ԲՀԿ խմբակցությունը»: