Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանում պետական կառավարման համակարգում սպասվում են բավական լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետևեն նաև աղմկահարույց ձերբակալություններ: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, կոռուպցիոն փաստերի բացահայտման ուղղությամբ ուսումնասիրություններ են անցկացվելու ոչ միայն պետական, այլև տեղական ինքնակառավարման մարմիններում, և բացահայտումներից հետո հնարավոր է ճաղավանդակների հետևում հայտնվեն նաև խոշոր համայնքների ղեկավարներ: Մեր աղբյուրը նաև տեղեկացրեց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իշխանությունները վենդետա են իրականացնում, տարբերակված մոտեցում կլինի, եթե յուրացված գումարի չափն ահռելի չլինի, ապա ամեն ինչ կավարտվի՝ բյուջե այդ միջոցները վերադարձնելով, իսկ եթե գերազանցի մի քանի տասնյակ միլիոն դրամը, ապա ձերբակալություններն ու դատավարություններն անխուսափելի կլինեն:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: