|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Երեկ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալված` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը դեռևս դիրքորոշում չի հայտնել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը` նշելով, որ ներկա պահին այլ մանրամասներ հայտնել չի կարող:
Նշենք, որ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Գործի հարուցումից հետո այն հավանաբար կքննվի հատուկ քննչական ծառայությունում:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Մեր տեղեկություններով՝ Իշխան Բարսեղյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ու չկատարած վարկային պարտավորություններ ունի: