Փոխարժեքներ
17 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.48 |
EUR | ⚊ | € 445.78 |
RUB | ⚊ | ₽ 4.8299 |
GBP | ⚊ | £ 513.67 |
GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ձերբակալված անձ դեռևս չկա։ Ձեռնարկում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ բնականաբար չեմ կարող մանրամասներ ներկայացնել։
Ամեն ինչ արվում է իրավապահների կողմից։ Այս մասին ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով նախօրեին Մերձավանում տեղի ունեցած սպանության մասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Մահացել են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ու ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։
Մեկ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը վիրավորվել է: