Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները ելույթ էին ունենում կառավարության ծրագրի վերաբերյալ: Ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց վարչապետին, որ չստիպեց պատգամավորներին խորանալ 500 էջի մեջ, այլ ընդամենը` 43-ի:
«Ծրագիրը կարճ է ստացվել, որովհետև դրանցում դրված նպատակները խորն են»,- ասաց Հակոբյանը:
Նա շեշտադրեց ծրագրում առողջ քաղաքացի ու կիրթ քաղաքացի, ուժեղ բանակ ձևավորելու նպատակադրումը: Ըստ պատգամավորի` 25 տարի է, իշխանությունը պայքարում է աղքատության դեմ և կարողացել է 60 տոկոսից հասցնել 30 տոկոսի: Եվ դրա դեմ էլ պայքարելու համար պետք է պետական ապարատը կրճատել, որովհետև բազմաթիվ աշխատողներ կան, որոնք հավելյալ արժեք չեն ստեղծում:
Պատգամավորի խոսքով՝ պետք է պատկերացնել մի պետություն, որի երկու ձեռքը ձախ կողմում է, այդ դեպքում` պետք է այդ պետության ձեռքերը դնել իրենց տեղերը, որ ամեն ձեռքը ֆունկցիոնալ առումով կատարի այն, ինչ պետք է անի: Հակոբյանի կարծիքով` կրճատումներից հետո էլ պետք է ստեղծել աշխատատեղ այդ մարդկանց համար, հողի վրա ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, իսկ քաղաքում ապրող մարդը պետք է կրթվի և այնքան եկամուտ ունենա, որ կարողանա զբաղվել փոքր և միջին բիզնեսով:
Ըստ պատգամավորի` պետք է հնարավորություն տալ հասարակության բոլոր անդամներին հավելյալ արժեք ստեղծելու, հակառակ դեպքում` առաջընթաց չի գրանցվի: «Կախարդական փայտիկ ոչ ոք չունի, բայց միասնությունը, համատեղ ըմբռնումը` հանուն պետության, կծառայեն այն նպատակին, որի անունը կախարդական փայտիկ է»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Շարմազանովն էլ արձագանքեց, որ կախարդական փայտիկները լինում են հեքիաթում, իսկ կյանքում հաղթում են հույսը, սերը, հավատը, միասնությունը: