Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեռևս մեկ ամիս առաջ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը դիմել էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ներկայացնելով, թե ինչպես է տարիներ առաջ գեներալ Հայկազ Բաղմանյանը խլել իրեն պատկանող հողատարածքն ու բիզնեսը, ընդ որում՝ դա արվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնյա` ոմն Կոլյա Գաբրիելյանի միջոցով:
Այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում նախկին գործարարը պատմեց ունեզրկման պատճառների մասին՝ բարձրաձայնելով Մարտունու քաղաքապետարանի, կադաստրի պետական կոմիտեի և այլ պետական կառույցների՝ Հայկազ Բաղմանյանի օգտին կատարված կեղծիքների մասին: Սպառելով խնդիրը քաղաքացիաիրավական և վարչական ատյաններում լուծելու բոլոր հնարավոր միջոցները` Բաղդասարյանը նախորդ տարի դիմել էր գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու փաստով: Դատախազի հանձնարարությամբ հարուցված քրեական գործը, սակայն, կարճվել էր: Այունհետև Բաղդասարյանը բողոք էր ներկայացրել քրեական գործը կարճելու` քննչական մարմնի որոշման դեմ: Ներկայումս այս գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Նախկին գործարարի միակ հույսը նորանշանակ վարչապետն է, ով, ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարը կարող է սկսել հենց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի գործից: «Այսօր իմ թշնամիները Հայկազ Բազմանյանն ու Գաբրիելյան Կոլյան են, ովքեր ինձնից խլեցին իմ ունեցածը»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին` չի՞ վախենում իր հանդեպ հնարավոր վրեժխնդրությունից, Բաղդասարյանը պատասխանեց. «Հայկազն այդքան չկա, որ ինձ շանտաժի ենթարկի, եթե նման բան լինի, ես կդիմեմ համապատասխան մարմիններին, որ իմ անվտանգությունը պահպանեն»:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: