|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Տեղեկացրել էինք, որ օրեր առաջ Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել: Հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերած` Վանաձորի 32-ամյա բնակչուհի Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց մահացել է:
Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կինը երեխա չուներ` առաջին ծննդաբերությունն էր:
«Նորմալ ընտանիք էր, աշխատում-ապրում էին: Ամուսնացել, սպասում էին առաջնեկին: Ծննդաբերել էր, երեխան նորմալ քաշով-հասակով է ծնվել: Հետո կինն սկսել է արյունահոսել… Ընտանիքը շոկի մեջ է: Այնպես չէ, որ բժիշկներին չեն մեղադրում եղածի մեջ, ուղղակի դեռ սգի մեջ են, ուշքն ու մտքներն էդ չէ»,- ասաց գյուղապետը: