կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-12 23:51
Իրավական

Վթար Վանաձորում. 5 վիրավոր, այդ թվում` 1 երեխա

Վթար Վանաձորում. 5 վիրավոր, այդ թվում` 1 երեխա

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 117 շենքի դիմաց բախվել են Lոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 23-ամյա Արեն Խառատյանի վարած Opel Vectra մակնիշի 12 ՍՏ 409 համարանիշի և Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի բնակիչ, 29-ամյա Արկադի Գասպարյանի վարած BMW մակնիշի 34 VR 034 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Խառատյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Արտյոմ Սաքանյանը, 23-ամյա Գնունի Հովհաննիսյանը, և BMW -ի ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 27-ամյա Աննա Պետրոսյանն ու 2-ամյա Յանա Միսկարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: