Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Բոլորը սպասումներով լի էին, որ պետք է Բորդյուժան փոխվի, և Հայաստանի ներկայացուցիչը նշանակվի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղար, բայց, փաստորեն, ստացվեց այնպես, որ այս կազմակերպությունը իր իսկ կողմից մշակված սկզբունքները կյանքի չի կոչում. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառանալով Հայաստանում տեղի ունեցած` ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին: Ըստ նրա` ՀԱՊԿ-ը ընդամենը արհեստական կառույց է, և չպետք է այդ կառույցից լուրջ սպասելիքներ ունենալ:
«Եթե սպասումներ չունես, պետք է լուրջ էլ չվերաբերվես և մտածես, որ քո խնդիրները ինչ-որ պետությունների առաջնորդներ պետք է առաջ տանեն»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` այդ անվտանգության խորհրդի նիստը ձևական միջոցառում էր: «Ձևական միջոցառում էր, որ եկան այստեղ, արեցին: Տարբեր երկրներ իրենց շահերից ելնող մեկնաբանություններ պետք է անեն, թե ինչ եղավ, ինչ փոխվեց, ինչի են հասել: Քանի որ հանդիպումը Հայաստանում էր, ամենամեծ խնդիրներից մեկը լինելու էր հայկական կողմին, առաջին հերթին` հայ հասարակությանը բացատրել, թե ինչպիսի որոշումներ են եղել»,- ասաց Պողոսյանը` հավելելով` նիստի թափանցիկությունը թաքցնելը խոսում էր այն մասին, որ շատ լուրջ գործընթացներ են տեղի ունեցել:
Պատգամավորի խոսքով` Հայաստանին այդ կազմակերպությունը պետք է միայն ու միայն հայ-ռուսական հարաբերությունների դաշտը չխաթարելու համար: «Հայ-ռուսական հարաբերություններն ավելի ընդգծված իրավիճակում են, ընդամենը` այդքանը»,- նշեց մեր զրուցակիցը:
Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ն իրենից լուրջ կոլեկտիվ անվտանգության համակարգ չի ներկայացնում: «ՀԱՊԿ-ը մեզ պետք է մեր շահերը բավարարելու իմաստով, և այդքանը միայն: Եթե մենք սպասումներ չունենանք, եթե չունենանք այն սխեմաները, թե` գիտե՞ք, գալու է ժամանակը, Հայաստանի ներկայացուցիչն է լինելու քարտուղարը, և ամեն ինչ լավ է լինելու, այսպիսի մեծ սպասումներ դնելուց հետո պետք է կարողանալ կառավարել հանրությանը, թե ինչո՞ւ մեր սպասումները չիրականացան: Անհասկանալի սպասումներ են ձևավորում ու հետո չեն կարողանում դրա տակից դուրս գալ»,- եզրափակեց նա: