կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-06 12:10
Քաղաքական

Երբ հարցեր չեն լինում, կա’մ ամեն ինչ հասկանալի է, կա’մ` անհասկանալի. Սերժ Սարգսյանը` նախարարներին

Երբ հարցեր չեն լինում, կա’մ ամեն ինչ հասկանալի է, կա’մ` անհասկանալի. Սերժ Սարգսյանը` նախարարներին

Այսօր կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց կառավարության նոր կազմին և իր ողջույնի խոսքն ուղղեց նրանց: Նախագահի խոսքից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին վստահության և պարտավորեցնող խոսքերի համար:

«Ուզում եմ հավաստիացնել, որ մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու հասարակությանը, որ մենք գնում ենք իրենց ակնկալիքներն արդարացնելու ճանապարհով: Մեր ծրագրում, որը առաջիկայում կներկայացնենք, հուշելու ենք այն քայլերը, որոնք ուղղված են լինելու քաղաքացու` անվտանգ ու ապահով զգալուն, արդար միջավայրում ապրելուն, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալուն: Մեր աշխատանքը մենք ուզում ենք կատարել մաքսիմալ հետադարձ կապով: Մենք հասարակությանը ռեգուլյար բացատրելու ենք, թե ինչու ենք որևէ քայլ անում, և լսելու ենք նրանց արձագանքները: Շնորհակալ եմ վստահության և պարտավորեցնող խոսքերի համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավելեց. «Եվ դա բերելու է նրան, որ մարտահրավերները կամաց-կամաց տեղի են տալու: Նորից եմ հարցնում` կա՞ն հարցեր: Երբ հարցեր չեն լինում, երկակի բաներ են առաջանում` կա\'մ ամեն ինչ հասկանալի է, կա\'մ անհասկանալի: Հուսով եմ, որ առաջին տարբերակն է»:

Սերժ Սարգսյանի գնալուց հետո Կարեն Կարապետյանը շնորհավորեց նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Արմեն Գևորգյանին` հույս հայտնելով, որ կառավարության հետ համագործակցությունը կլինի շատ արդյունավետ: Նա շնորհավորեց նաև պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանին` ասելով. «Ակնհայտ է, որ Ձեզ ցանկանում ենք ամենայն հաջողություն՝ հաշվի առնելով այն կարևորությունն ու տեղը, որն ունի ՀՀ բանակը մեր կյանքում»: