|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 1-ին` ժամը 13.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հ. Էմինի փողոցում գտնվող Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մոտ մի տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին և պահանջել իրեն չմոտենալ:
Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 13.30-ին նշված վայրում 1982 թ. ծնված Վահագն Ն.-ն պատանդ է վերցրել 1996 թ. ծնված Տատյանա Ռ.-ին և սպառնացել դանակով վնասել նրան` պահանջելով իրեն զենք տրամադրել:
Ժամը 14.20-ին Վահագն Ն.-ն նշված հասցեից բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Տատյանա Ռ.-ից ընդունվել է հաղորդում: Վահագն Ն.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: