Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցի նախկին սան, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգե Սահակյանը վերջերս չեմպիոնական գոտի է նվաճել ՌԴ Կրասնոդար քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում: Այս մասին հայտնել է Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն, Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Գեւորգ Սարգսյանը:
Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել 8 մենամարտ: Գլխավոր մենամարտում հանդիպել են Սերգե Սահակյանը, որը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, եւ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Եվգենի Վազեմը՝ Ստարի Օսկոլ քաղաքից: «Այս մենամարտում խաղարկվում էր ԱՊՀ եւ սլավոնական երկրների գոտին: Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ տարավ վստահ հաղթանակ: Սերգե Սահակյանը այս մենամարտից հետո արդեն ունի 2 չեմպիոնական գոտի: Մեր մարզադպրոցում թրծված ու հաջողություններ գրանցած բռնցքամարտիկը շարունակում է հաջողությունների հասնել նաեւ միջազգային մրցասպարեզներում՝ երբեք կապը չկտրելով հարազատ քաղաքի եւ մարզադպրոցի ու մարզիչների հետ: Նրանից ակնկալում ենք մարզական նոր բարձունքներ»,- նշել է Գեւորգ Սարգսյանը: