կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 12:55
Հասարակություն

Գողությունը գողանալ բառը չէ. Գալուստ Սահակյան

Գողությունը գողանալ բառը չէ. Գալուստ Սահակյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, «պրիմիտիվ գողություն» ասելով, նկատի ուներ, որ կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ասենք հետևյալը` որ կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որին էլ համարեց գողություն։ Գողություն՝ ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում-տանում են, չգիտեմ` ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ գողությունը գողանալ բառը չէ։ «Այսինքն՝ այն երևույթը, որը կառավարության անդամները՝ ներքևից մինչև վերև, պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա։ Եվ դա վարչապետը համարեց որպես գողություն։ Իսկ եթե որևէ մեկը` կա\'մ ես, կա\'մ դուք գիտենք՝ ովքեր են գողերը, դա ինչ-որ հայտարարելու բան չի։ Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է, և էդ գողին բռնում, տանում, բանտարկում են»,- բացատրեց ԱԺ խոսնակը: