կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 17:09
Տարածաշրջան

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում է

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում է

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը մասնակցում է Բաքվում կազմակերպված` պաշտպանական արդյունաբերության 2-րդ միջազգային ցուցահանդեսին: Ըստ թուրքական Memleket.com.tr լրատվական կայքի` Ըշըքը Բաքու կատարած այցի ընթացքում լրատվամիջոցների համար փակ հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Պակիստանի պաշտոնակիցներ Զաքիր Հասանովի և Թանվիր Հուսեյինի հետ:

Ըստ Ermenihaber-ի՝ ավելի ուշ լրագրողներին տված հարցազրույցում Ըշըքը նշել է, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել են պաշտպանության ոլորտում 2 երկրների համատեղ իրականացվող, հաստատման փուլում գտնվող և ապագայում նախատեսվող նախագծերը: Նա նշել է, որ Բաքվի և Անկարայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում հաջող համագործակցություն է ընթանում, սակայն դա ավելի ցածր է, քան թույլ է տալիս ընդհանուր ներուժը:

«Եղբայրական Ադրբեջանի առջև եղած մարտահրավերները հաղթահարելու համար ավելի շատ համատեղ աշխատանքի կարիք է զգացվում»,- հայտարարել է Ըշըքը:

Նշվում է, որ Ադրբեջանում անցկացվող ցուցահանդեսին մասնակցում է 34 երկիր` ոլորտում գործունեություն ծավալող 216 ընկերություններով: Ամենամեծ ներկայացվածությունն ունի Թուրքիան` 42 ընկերություն: Ռուսաստանն ու Իսրայելը մասնակցում են 14-ական ընկերություններով: Ցուցահանդեսն անցկացվում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հովանավորությամբ: