|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հունիսի 28-ին կմեկնի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու:
Ըստ Haberler-ի՝ հունիսի 29-ին կայանալիք ժողովի շրջանակներում Ըշըքը հանդիպումներ կունենա մի շարք երկրների պաշտպանության նախարարների ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի, ինչպես նաև Մակեդոնիայի, Ավստրալիայի, Գերմանիայի ՊՆ ղեկավարների հետ:
Նշվում է, որ Գերմանիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյան քննարկելու է հատկապես Սիրիայի քրդերի և Ինջիրլիքի ռազմաբազայից գերմանական զինանձնակազմը դուրս բերելու մասին հարցերը: