Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Ժողովուրդ» թերթում կարդում ենք. «Իշխանական կուլիսներում մեկ շաբաթից ավել է՝ քննարկվում է ՊԵԿ-ը հարկային և մաքսային ծառայությունների բաժանելու մասին լուրերը։ Նույնիսկ նշվում էր, թե ով է լինելու մաքսային ծառայության ղեկավարը, իբր այդ պաշտոնը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է վստահել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին։ Սակայն ՊԵԿ-ում և կառավարությունում «Ժողովուրդ» օրաթերթի բոլոր հարցումները փաստեցին, որ տարանջատման խնդիր չկա։
Երեկ արդեն լուրեր տարածվեցին այն մասին, որ օրերս Հայաստան է եկել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբայրը՝ Հակոբ Հովսեփյանը։ Նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և խոստացել առաջիկայում օգնել, որ ՌԴ-ից նոր ներդրումներ գան Հայաստան։ Ինքը՝գործարար Հակոբ Հովսեփյանը, ըստ «Ժողովուրդ»–ի աղբյուրների՝ խոստացել է առաջիկայում մոտ 5 միլիոն դոլարի նոր ներդրում կատարել։ Ու թերևս այդ հանդիպումից հետո Է որոշվել հարկայինը և մաքսայինը չառանձնացնել և թողնել Հովհաննես Հովսեփյանի տիրապետության տակ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։