Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Արեւմտամոլներ, ի՞նչ կա,ո՞նց եք…
800 հեկտարի համար մարմնի տարբեր մասեր ճղողներ,դուք ինչպե՞ս եք..
Բան չունե՞ք ասելու:
Ձեր սիրելի ու պաշտելի Արեւմուտքի ներկայացուցիչ, ԱՄՆ կոնգրեսմենը՝ Դեյվիդ Փրայսը, հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ունենալով ինչ-որ ավտոնոմիա։
Ձեն հանեք, խոսեք: Ասում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում է մնալու։
Ու՞ր մնաց բա ձեր հայրենասիրությունը,Վիլսոնը,Փելոսին…
Թե՞ ասողը պիտի ռուս լինի կամ նախկին, որ «ֆաս» հրամանով հարձակվեք։
Արեւմուտքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, ինչպես Թուրքիան։
Հետեւաբար, Արեւմուտքի ջատագով լինել նշանակում է հրաժարում Արցախից ու Հայաստանը դնել թուրք-նատօական տիրապետության տակ։
Իսկ դա չի լինելու, ի հեճուկս նիկոլիստների, սորոսիստների ու նատօա-թուրքիստների»։