Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳՆ-ու կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի։ Ներկայումս երկու նախարարներն էլ համարվում են «ՌԴ-ի մարդը»։
Մամուլում հրապարակվել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության նախարար։
Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե նա նշանակվելու է ԱԳ նախարար։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Էդվարդ Նալբանդյանը կարողացել է ՌԴ-ի միջոցով իր վերանշանակվելու հարցը լուծել, և հիմա Սերժ Սարգսյանը ցանկանում է պաշտպանության նախարար նշանակել Վիգեն Սարգսյանին, որը ռուսական ազդեցությունը չի կրում, եթե, իհարկե, այս ընթացքում Սեյրան Օհանյանը չկարողանա իր հարցը լուծել կրկին նույն ՌԴ-ի միջոցով»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։