Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ ՊՆ-ից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Վ.Նիկոյանը, հաշմանդամ ազատամարտիկների համար նախատեսված արտոնություններից օգտվելու, կենսաթոշակ ստանալու նպատակով, ձեռք է բերել ու իրավասու մարմիններին ներկայացրել ենթադրյալ հաշմանդամության վերաբերյալ կեղծ տվյալներ։ Մասնավորապես, քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա ռազմաբժշկական հանձնաժողով և զինկոմիսարիատ է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, թե, իբր, 1990-1993թթ. հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորվել և ստացել է «կոնտուզիա»։ Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա նա ճանաչվել է հաշմանդամ և ստացել զինվորական կենսաթոշակ և ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար՝ այդպիսով, խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Վ.Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: