կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-14 14:40
Հասարակություն

Նոյեմբերի 22-ը՝ արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակի օր

Նոյեմբերի 22-ը՝ արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակի օր

Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2020-ին, Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ Արմէն Սարգիսեան հեռաձայնային հաղորդակցութիւն ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ։
 
Արդարեւ, նախագահը Նորին Սրբութեան առաջարկեց, որ յառաջիկայ Կիրակին՝ 22 Նոյեմբերը, յայտարարուի արցախեան ազատամարտի ընթացքին հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած հերոսներու յիշատակի օր եւ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներուն մէջ կատարուի յիշատակի արարողութիւն։
 
Յայտնենք, որ նախագահ Սարգիսեան նոյն առաջարկը ներկայացուցած է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին։