Փետրվարի 4-ին, ժամը 07.53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի Գարեգին Նժդեհ փողոցում տնակ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.25-ին, մարվել` 08.53-ին:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է Ա. Հ.-ին պատկանող վագոն-տնակը (27 քմ) և ներսում գտնվող կենցաղային իրերը: