Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրի մի շարք հիմնարկներում հսկիչներ են նշանակվել, ինչը տվյալ կառույցների աշխատակիցների կողմից բողոքի պատճառ է դարձել:
Ըստ Evrensel-ի՝ հսկիչներ են նշանակվել նաև ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վանի նահանգապետարանում:
Ի նշան բողոքի՝ նահանգապետարանի աշխատակիցները երկoրյա հացադուլ են հայտարարել:
Նշենք, որ հսկիչներ էին նշանակվել նաև Դերիքի նահանգապետարանում, ինչից հետո նահանգապետարանի պատից հեռացվել էր եռալեզու ցուցանակի հայերեն գրությունը, սակայն հետագայում այն դարձյալ վերականգնվել էր: