|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայում Lufthansa ավիաընկերությունը մոտ 500 չվերթ է հետաձգել աշխատակիցների գործադուլի պատճառով. հաղորդում է BBC-ն:
Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Դյուսելդորֆի, Բեռլինի, Համբուրգի և Քյոլնի օդանավակայաններից այսօր առավոտյան իրականացվելիք չվերթները հետաձգվել են:
Գործադուլին հիմնականում մասնակցում են տեխնիկական անձնակազմը, սննդի մատակարարները, ոչ թռիչքային անձնակազմը: Իսկ Բեռլինում գործադուլին միանալու է նաև օդանավերի աշխատակազմը:
Գործադուլավորները պահանջում են աշխատավարձները բարձրացնել 5.2 տոկոսով` ընկերության 33 հազար աշխատակիցների համար, ինչպեսև երաշխիքներ տալ աշխատատեղը չկորցնելու վերաբերյալ: