|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ավստրալական ամենախոշոր ավիաընկերություններից Qantas-ը 400 չվերթ է հետաձգել իր աշխատակիցների գործադուլի պատճառով: Ինչպես գրում է Bloomberg-ը, ավելի քան 60 հազար ուղեւոր տուժել է. նրանք ստիպված են տեղափոխվելու համար տրանսպորտային այլ միջոց ընտրել:
Ընկերությունը ստիպված է եղել այս քայլին դիմել, քանի որ ուրբաթ օրը ինժեներները հրաժարվել են սպասարկել թռիչքի պատրաստվող ինքնաթիռները: Չորս ժամ դադարեցնելով իրենց աշխատանքը` նրանք պահանջել են աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաեւ աշխատանքային պայմանների բարելավում:
Գործադուլավորները նշել են նաեւ, որ ընկերությունը չի կատարում իրենց հետ կնքած պայմանագրի կետերը: