|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը սեպտեմբերի 14-15- ը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 64-րդ նիստին։
Այն անցկացվել է Մինսկում, որտեղ պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը։ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը կարևորվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաև սահմանային անվտանգության ապահովման գործում մաքսային ծառայությունների միջև համագործակցության ընդլայնումը:
ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում մաքսային գործի տարբեր ոլորտների վերաբերյալ 13 որոշում է ստորագրվել։ Դրանք առնչվում են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների անվտանգությանը, ապրանքների նկարագրման ու ծածկագրման ներդաշնակ համակարգի ռուսալեզու տարբերակին, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև մաքսանենգության դեմ պայքարի համար պատասխանատու ստորաբաժանումների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը:
Մեկ տարի ժամկետով ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին