Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր պատվիրակությունները, որոնք մասնակցել են ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հաստատել են իրենց համերաշխությունը Ռուսաստանի ժողովրդի հետ՝ կապված «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այս մասին Մինսկում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС-ը։
«Իրենց ելույթների ընթացքում մեր բոլոր գործընկերները հաստատել են իրենց համերաշխությունը Ռուսաստանի հետ, նրա ժողովրդի հետ՝ ահաբեկչության սպառնալիքի դեպքում, այդ թվում՝ կապված «Կրոկուս»-ում նողկալի ահաբեկչության հետ», - նշել է ՌԴ արտգործնախարարը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանդիպումը «լավ հնարավորություն է ընձեռել կարծիքներ փոխանակելու միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ»։ «Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել ԱՊՀ տարածքում և ավելի լայնորեն Եվրասիական մայրցամաքում անվտանգության ոլորտում փոխգործակցությանը, ներառյալ ահաբեկչության և այլ սպառնալիքների ու մարտահրավերների դեմ համատեղ պայքարը», - պարզաբանել է նա։ «Այս համատեքստում մենք ուսումնասիրել ենք համագործակցության որոշակի ասպեկտներ, այդ թվում՝ միգրացիայի ոլորտում»։
ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունն է «ապահովել ինտեգրացիոն կապերի հետագա զարգացումը բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Լավրովը։