Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էս ամբիոնին, որ նայում եմ, մեկ-մեկ զզվելս գալիս է։ Էստեղ ինչ-որ մեկն ինչ-որ բան էր թափ տալիս։․ ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Մենք չունենք բանակ, մենք ունենք բանակ ավերողներ, բայց խոսում ենք անվտանգությունից։ Սա լրիվ զուգահեռ իրականություն է․ Եռաբլուրը կրկնապատկված է, բայց մենք տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն ենք, սա աբսուրդ է, և դրա համահեղինակը նաև մենք ենք»,- ասաց նա։
Սամսոնյանի խոսքով՝ իշխանությունների հեռանալու ճանապարհն այն է, որով եկել են։ «Սրանք ձեր իմացած ճանապարհով չեն գնալու՝ համաժողովներով, կուլտուրական խոսքերով․․․ Սրանք ունեն մի ճանապարհ հեռանալու՝ որով եկել են։ Պետք է դուրս գալ փողոց, մարդկանց ցույց տալ, որ փողոցով դրանց ռադ ենք անելու, ու թերթել նոյեմբերի 9-ի էջը մեր կյանքում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։