Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը ուրբաթ հրապարակված Համաշխարհային երջանկության զեկույցում։
Համաշխարհային երջանկության զեկույցը կազմվում է ամեն տարի ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների բաժնի կողմից: Այն գնահատում է աշխարհի 146 երկիր և հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն։
Ամենաերջանիկ երկրների տասնյակում ներառվել են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան։ ԱՄՆ-ը 16-րդ տեղում է (2021թ.՝ 14-րդ), Մեծ Բրիտանիան՝ 17-րդ (2021թ.՝ 18-րդ), Ֆրանսիան՝ 20-րդ (անփոփոխ):
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն Լիտվան և Էստոնիան՝ համապատասխանաբար 34-րդ և 36-րդ տեղերում, Ղազախստանը՝ 40-րդ, Լատվիան՝ 42-րդ, Ուզբեկստանը՝ 53-րդ, Մոլդովան՝ 62-րդ, Ղրղզստանը՝ 64-րդ, Բելառուսը՝ 65-րդ, Թուրքմենստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 80-րդ (2021-ին՝ 60-րդ), Հայաստանը՝ 82-րդ, Տաջիկստանը՝ 83-րդ, Ադրբեջանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 98-րդ, Վրաստանը՝ 105-րդ։
Ըստ ՄԱԿ-ի ամենադժբախտ երկրներն են՝ Աֆղանստան, Լիբանան։