|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2014 թվականի «Խաղաղության համաշխարհային ինդեքսի» համաձայն` վերջին 7 տարիների ընթացքում աշխարհում խաղաղությունը պակասել է: Այդ առումով իրավիճակը կտրուկ վատացել է 162 երկրներից 111-ում, բարելավվել` 51-ում. տեղեկացնում է apsny.ge-ն: Մի շարք երկրներում ավելացել է պարտադրված վերաբնակիչների թիվը, նաեւ` ահաբեկիչների ակտիվությունը:
Աշխարհի ամենախաղաղ տարածաշրջանը Եվրոպան է: Ամենախաղաղ երկրներն են` Իսլանդիան, Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան, ամենավտանգավոր պատերազմական երկրները` Սիրիան եւ Աֆղանստանը:
Ռուսաստանը 162 երկրների շարքում 152-րդն է, Ուկրաինան` 142-րդը, Հայաստանը 97-րդը, Ադրբեջանը` 123-րդը, Վրաստանը` 111-րդը:
«Էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտի» զեկույցը կազմելիս հաշվի են առնվել ուսումնասիրված երկրներում հասարակական անվտանգությունը, հակամարտությունները եւ զինվածության աստիճանը: