| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի բնակիչների և թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  «Ilerihaber» լրատվական կայքը,  թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա, ովքեր բոյկոտել են սահմանին Թուրքիայի կողմից «անվտանգության պատի» կառուցումը: Քոբանիի բնակիչները պնդել են, որ իբր անվտանգության նկատառումներով կառուցվող պատn իրականում կանգնեցվում է Սիրիայի տարածքում, ոչ թե` սահմանին, այդպիսով` թուրքական կողմը խախտում է սահմանը և մտնում սիրիական տարածք:
Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայի այս նախաձեռնությունը կանխելու համար բողոքի մասնակիցները օրեր առաջ վրան են խփել սահմանի մոտ  և ամենօրյա հսկողություն սահմանել: Իսկ այսօր Թուրքիայի զինված ուժերը հարձակվել են ցուցարարների վրա՝ կիրառելով գազային ռումբեր և ջրցան մեքենաներ: Հարձակման  հետևանքով վիրավորվել է 8  ցուցարար: Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով թուրք զինվորներ և ոստիկանական ջոկատներ: