կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-04 15:15
Հասարակություն

Մուռը չեն կարողանում մեր զինվորներից հանել, խաղաղ բնակիչների վրա են կրակում. Մովսես Հակոբյան

Մուռը չեն կարողանում մեր զինվորներից հանել, խաղաղ բնակիչների վրա են կրակում. Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը չի բացառում, որ այս ամիս կլինի նախորդ տարվա օգոստոսի սահմանային դեպքերի կրկնությունը: 

Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերին հակառակորդի դրսևորած ագրեսիվությունը, հատկապես` խաղաղ բնակիչների նկատմամբ, Հակոբյանը պատասխանեց. «Մեզ համար զարմանալի չպետք է լինի, որ հակառակորդը զենք է կիրառում խաղաղ բնակիչների վրա, քանի որ նա անցյալում էլ է այդպես վարվել: Պատճառն այն է, որ հակառակորդը չի կարողանում առաջնագծում համարժեք պատասխան տալ, այսինքն` իր զայրույթը, իր մուռը հանել զինվորներից, ուստի սկսում է զենք կիրառել անպաշտպան բնակիչների նկատմամբ: Առաջնագծում զինվորների համար իրար հետ կռվելը պատվի հարց է: Երբ չեն կարողանում իրենց պատիվը պահել, կրակում են խաղաղ բնակչության վրա: Մենք, մանավանդ` Արցախում, բազմաթիվ հնարավորություններ ունենք հակառակորդի խաղաղ բնակիչների վրա զենք կիրառելու, սակայն մեր նպատակը դա չէ: Մեր զինված ուժերը դրա համար չեն ստեղծվել»:

Հիշեցնենք, որ վերջին երեք օրերի ընթացքում Տավուշի մարզում 6 խաղաղ բնակիչ է վիրավորվել: