կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-29 20:41
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

Օգոստոսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը Գիորգի Սագանելիձեին հաջողություն է մաղթել՝ երկու հարևան երկրների միջև փոխգործակցությունն առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Սագանելիձեն նշել է, որ մեծ պատիվ է ներկայացնել Վրաստանը դարավոր բարեկամ Հայաստանում, և ընդգծեց իր պատրաստակամությունը՝ ներդնելու առավելագույն ջանքեր` ուղղված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձան Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսական, առևտրի, ենթակառուցվածքների, էներգետիկայի, մշակութային ոլորտներում, անդրադարձ արվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ Հայաստանի համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: