|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մայր հայրենիքի կարոտը շատերին է տուն կանչում: ՀՅԴ Թեհրանի «Քրիստափոր Միքայելյան» պատանեկան կազմակերպության պատանիները ժամանել են Արցախ՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված բանակումին:
Բանակումի բացման հանդիսավոր միջոցառումը կայացել է «Արցախի հորոս» Աշոտ Ղուլյանի հիշատակի օրը ու հենց իր հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Արարողությանը ներկա էին ինչպես Թեհրանի, այպես էլ ՀՅԴ Արցախի կառույցի անդամները:
Ողջույնի խոսքում ՀՅԴ Արցախի կառույցի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ կարեւոր չէ թե հայը որտեղ է ապրում՝ Թեհրանում, Սպահանում, Բեյրութում, թե Լոս Անջելեսում. կարեւորն այն է, որ մենք միասնական ենք, իսկ բոլորին միավորողը հենց Դաշնակցությունն է:
Բանակումը տեւելու է 8 օր, որից երեք օրը՝ Արցախում: Պատանիներն այցելելու են պատմամշակութային վայրեր եւ մի շարք հանդիպումներ են ունենալու Ղարաբաղում: Այնուհետեւ բանակումը կշարունակվի Երեւանում:
Հիշեցնենք, որ սա ՀՅԴ Թեհրանի «Քրիստափոր Միքայելյան» պատանեկան կազմակերպության նախաձեռնած 2-րդ բանակումն է Արցախում: