Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում այսօր հյուրընկալվել էին ՀՅ Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միության անդամները, որոնք հայրենիքում են` կազմակերպելու համար պատանեկան ճամբարներ:
Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ՀՀ ներկայիս ներքաղաքական մթնոլորտը, կուսակցության քաղաքական դիրքավորումը և Դաշնակցության արժեհամակարգից բխող քաղաքական գործունեության առանձին մանրամասներ:
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միության կողմից ճամբարներ կազմակերպվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մեծ Մանթաշ համայնքներում, ինչպես նաև Արցախում: Նախատեսվում է, որ միայն Արևմտյան Ամերիկայից ժամանած դաշնակցական երիտասարդների կազմակերպած պատանեկան ճամբարներին կմասնակցի շուրջ 1500 պատանի:
Ամառվա ամիսների ընթացքում Դաշնակցության աշխարհասփյուռ կազմակերպության երիտասարդական միությունների կողմից Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում կազմակերպվելու են տասնյակ պատանեկան ճամբարներ, որոնք ընդգրկելու են հազարավոր պատանիների:
Ճամբարների նպատակն է Հայաստանի պատանիների համար ընկալելի և ճանաչելի դարձնել սփյուռքահայ երիտասարդությանը, պատանիներին փոխանցել ազգային արժեհամակարգին, մշակույթին և պատմությանը վերաբերող հիմնավոր գիտելիքներ, քաղաքացիական գիտակցություն և ամրապնդել սերն ու նվիրումն առ հայրենիք: