Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 23-ին հանդիպել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Ողջունելով բազեականներին, Սեյրան Օհանյանը նշել է, որ պատվաբեր է ներկա գտնվել արդեն ավանդական դարձած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, ինչը նաև օրինաչափ է, քանի որ ի պաշտոնե ղեկավարում է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը՝ Հայոց բանակը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև երիտասարդ սերնդի հայրենասիրության ամրապնդմանը միտված բոլոր միջոցառումները։ «Նմանատիպ միջոցառումները ոչ այլ ինչ են, քան երկրի պաշտպանական քաղաքականության իրականացում: Երիտասարդներն են, որ համալրում են հայկական բանակը և շատ կարևոր է, որ նրանք լինեն հայրենասեր, գաղափարապես պատրաստված»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է զինված ուժերի ձեռքբերումների, զինծառայության առանձնահատկությունների մասին, անդրադարձել է նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին, պատմել դրվագներ զինվորների սխրագործություններից, ներկայացրել գնահատականներ ու վերլուծել մարտական գործողությունների հետևանքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև բազեականների հարցերին:
Հանդիպման ավարտին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և երիտասարդներին աջակցելու համար:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկել է օգոստոսի 22-ին Ծաղկաձորում: Այս տարի «Բազեին» մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։