|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օգոստոսի 17-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամը 17.02-ին փրկարարները մուտք են գործել բնակարան և պատշգամբի բազմոցին հայտնաբերել անձը չպարզված քաղաքացու դի (կին, մոտ 50 տարեկան), իսկ ննջասենյակի անկողնում՝ անձը չպարզված վատառողջ քաղաքացու (տղամարդ, մոտ 80 տարեկան):