Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Արմինե Ֆանյանն անդրադարձել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Շտապօգնության» աշխատակիցների իրավունքներին: Նրա խոսքով` ֆորմալ իրավական առումով բժշկին պատանդ վերցնելը խիստ դատապարտելի է: Դեպքը պետք է ստուգվի, որովհետև հնչում են հակակշիռ տեսակետներ, պատանդ են նրանք, թե ոչ:Եվ եթե պարզվի, որ պատանդ են պահվում, ապա դա դատապտելի քրեական օրենսգրքի 218 հոդվածով, դասվելով ծանր հանցագործությունների շարքին, ծանր պատիժ է սպասվում, եթե նման հանցակազմ քննությունը պարզի:
Ըստ փաստաբանի, բժշկական օգնություն իրականացնող անձանց պատանդառության դատապարտումը ամրագրված է միջազգային նորմերով, և անգամ պատերազմական վիճակում բժշկական օգնություն իրականացնող անձանց պատանդ վերցնելը արգելված է:
Արմինե Ֆանյանը նշեց, որ նաև պետության պարտականությունն է ապահովել ՊՊԾ տարածում գտնվող անձանց, կյանքի իրավունքը և բժշկական օգնության տրամադրումը, եթե կան վիրավորներ, հակառակ դեպում, նույն եվրոպական կոնվենցիայի համաձայն, դա կդիտվի որպես անմարդկային վերաբերմունք:
«Կյանքի իրավունքը այս կոնկրետ իրավիճակում որևէ կերպ սահամափակման ենթակա չէ, պետությունը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի ապահովելու ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բոլոր անձանց կյանքի իրավունքը: Խոսքը գնում է կյանքի` որպես բացարձակ արժեքի ապահովման պետության գործառույթի մասին: Պետությունը իրավական հիմք չունի չտրամադրել բժշկական օգնություն ՊՊԾ գնդում գտնվող վիրավորներին»,- ասաց փաստաբանը: