Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում մարդահամար կանցկացվի 2015-ին. հայտարարել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը երեկ ԱԺ նիստի ընթացքում։
Մանուշ Մինասյանը, ով ԱԺ քննարկմանն էր ներկայացրել «ԼՂՀ 2012-2014թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացրեց, որ, ըստ ծրագրի, 2014 թվականին նախատեսվում է անցկացնել փորձնական մարդահամար։ Անկախ Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ սա կլինի երկրորդ մարդահամարը, իսկ առաջինն անցկացվել է 2005 թվականին։
Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում անցկացվել է 6 մարդահամար՝ 1926, 1939, 1959, 1970, 1979 եւ 1989 թվականներին, իսկ բնակչության թվաքանակը համապատասխանաբար կազմում էր՝ 125.3 հազար, 150.8 հազար, 130.4 հազար, 150.3 հազար, 162.2 եւ 189.1 հազար մարդ։ 2005 թվականի մարդահամարի տվյալներով ԼՂՀ բնակչության թիվը կազմում էր 137.7 հազար մարդ։
Տարեցտարի հանրապետության բնակչության թիվն աճում է։ Վիճակագրական ծառայության` բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառման տվյալներով՝ բնակչության թիվը ներկայումս գերազանցում է 144 հազարը։
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ