Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող Կարինե Հարությունյանը Facebook-ում խորհուրդներ է տալիս` ինչպես անցկացնել արձակուրդը: Հետեւեք նրանց եւ այս ամռան արձակուրդը դեռ երկար կհիշեք:
«Մի քանի բառ այն մասին, թե ինչպես անցկացնել ամառային արձակուրդը:
1. գրողի ծոցն ուղարկեք բողոքները: եթե մեկնում եք ինչ-որ տեղ հանգստի, թեթև տարեք ամեն ինչ` սենյակը փոքր է, ջուրը սառն է, սնունդն էն չի… /փոքր սենյակում տեղավորվեք` մեծ մարդիկ փոքր սենյակներում են միշտ էլ ապրում)), սառը ջրի տակ պարելով` արագ-արագ լողացեք, սնունդն էլ` ուղղակի կերեք քաղցած չմնալու համար/:
2. թարգեք մուննաթ գալը. սկզբում, ճիշտ է, դժվար կլինի, իսկ հետո` հաճելի` թե՛ ձեզ, թե՛ դիմացինների համար. արևն ափսոս է` չի հասցնում այդքան բացասական էներգիան վառել:
3. գոնե մեկ օր նվիրեք խենթությանն ու արեք այն, ինչ կուզեիք, բայց մտածում եք` ամոթ է, բա մարդիկ ի՞նչ կմտածեն: ի վերջո, մարդկանց էլ լավություն կանեք` մտածելու բան կունենան, այնպես որ առաջ` ոտաբոբիկ քայլեք փողոցներով` ստվերոտ ու արևոտ տեղերով համաչափ, որ ոտքերն այդ հաճույքը զգան, բարձրացեք տանիքներին ու արեք այն, ինչ ձեզ մոտ ամենավատն է ստացվում` երգել, պարել, նվագել, իսկ եթե կորելու տեղ գիտեք, գնացեք…
4. զգացողությունները դրեք արձակուրդային ռեժիմի վրա` մի վախեցեք հրաժարվել շփումից մարդկանց հետ, որոնք ձեզ ցավ են պատճառում, փոխարենը ձեր սիրելիի /յար, ծնողներ, հարազատ կամ ընկերներ/ հետ անցկացրեք ժամանակը: ժլատ մի եղեք զգացմունքներում:
5. մի գիրք ընտրեք ու կարդացեք. կարդացեք լուսադեմին, երբ բոլորը քնած են, կամ ցերեկը, երբ արևից փախչելու տեղ կփնտրեք, կամ երեկոյան, երբ չգիտեք` երեկոն ինչպես լցնել: Մի խոսքով` մտքներիս տեղ լինի` կարդալու համար կարելի է ժամանակ գտնել:
6. մի օրը դարձրեք մշակութային` թատրոն, կինո, համերգ, ցուցահանդես գնացեք: եթե նշվածներից ոչ մեկը ձեր սրտով չէ` գնացեք այգի ու պառկեք խոտերի մեջ: Պառկեք` անջատած բոլորը մտքերը, խոտերի հոտը շնչեք, թռչունների ձայնը լսեք ու ամպերի շարժին հետևեք:
7. կյանքի իմաստի մասին մի մտածեք` հատկապես առավոտյան` սուրճ խմելիս, կամ ցերեկը` ձանձրույթից մեռնելիս, կամ էլ երեկոյան` աչքերը փակ երազելիս: մտածեք այն մասին, ինչը ձեզ երջանկացնում է, նրա մասին, ով թևեր է տալիս: Մտածեք փոփոխությունների մասին, որոնք ավելի հաճախ կստիպեն ժպտալ:
8. մեկ օր, ընդամենը մեկ օր էլ նվիրեք ձեզ հարազատ մեկին երջանկացնելու համար` ինչ-որ անակնկալ մատուցելով: Ի դեպ, անակնկալի համար ամենևին էլ մեծ գումար պետք չի` չնվնվաք, թե փող չկա` անակնկալն ավելի շատ լավ գաղափարի կարիք ունի, ոչ թե գումարի:
9. ու վերջինը /կներեք, որ կլոր` 10 կետից բաղկացած չեղավ/` ինչ էլ անելիս լինեք` վայելելով արեք: ճիշտ է, արձակուրդն աշխարհի վերջը չէ, բայց ժամանակն անհամբեր սպասում է, թե ոնց ենք իր հախից գալու` եկեք հաճույքով իր հախից գանք:
Արձակուրդ, բռնվիր, կյամ ըմ))»: