կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 17:29
Քաղաքական

Ամենավատն այն է, երբ մարդիկ չեն ունենում կարմիր գծեր և թքած ունեն ամեն ինչի վրա. Ռոբերտ Քոչարյան

Ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է ասել՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ ոչ մեկը չի լինելու», որովհետև պետական մտածելակերպ ունեցողն այդպես չի ասում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Կան կարմիր գծեր, որոնք դու չես ուզում անցնել մեկ պատճառով՝ որ վնաս չհասցնես քո պետականությանը։ Այս մարդիկ այդ կարմիր գծերը չունեին, լծված էին այս պետությանը վնաս տալու գործին, հասել են իշխանության և շարունակում են դա անել, որովհետև չեն հասկացել, թե որտեղ են այդ կարմիր գծերը»,- ասաց նա: